Երևան քաղաքում՝ ապրիլի 12-ին՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում, 13-ին՝ կեսօրից հետո, 14-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝ ապրիլի 12-ի ցերեկը, 16-ին, 17-ի ցերեկը առանձին շրջաններում, 13-14-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ:
Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
