Հաստատվել է կորոնավիրուսի 1009 նոր դեպք, մահացել է 23 մարդ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202167 դեպք, որոնցից 181180-ն` առողջացած, 3720-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16315 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 899290 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4829 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1009 նոր դեպք: Ունենք 1020 առողջացած և 23 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 952 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել