Պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վիկտոր Ենգիբարյանն առաջարկում են փոփոխություններ կատարել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում:
Նախատեսվում է սահմանել, որ գերեզման օգտագործողը՝
Գերեզման օգտագործողը՝ շտեմարանում մահվան վկայականի հիման վրա գերեզմանատնից իր անվամբ ամրագրում է հերթական գերեզմանը:
Գերեզման օգտագործողը հնարավորություն է ունենալու սահմանված չափով լրացուցիչ հողատարածք:
Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանատեղի համար տրամադրվելու է 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5×1.0 մետր չափերով), իսկ ընտանիքի անդամների հուղարկավորությունը կազմակերպելու համար՝ 3×2.5 մետր չափերով հողատարածք:
Շտեմարանում պահպանվելու են բոլոր գերեզմանատների գերեզմանատեղերի կորդինատները, գերեզման օգտագործողի տվյալները, գերեզմանում հուղարկավորված հանգուցյալների տվյալները, իսկ գերեզմանի օգտագործողի փոփոխման դեպքում նաև գերեզմանի նոր օգտագործողի տվյալները՝ անժամկետ:
«Միշտ բոլորն ուզում են, չգիտես ինչու հուղարկավորվել ավելի հարմար, ավելի մոտ, ավելի հով ու ազատ գերեզմանատանը: Այդ ցանկությունները մեզ մոտ դեռևս չեն կանոնակարգվում, երբ 5-10 տարի հետո կունենանք դիահրկիզարաններ, կունենանք մասնավոր գերեզմանատներ իրենց համար կբացենք»,-այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Մանրամասները՝ տեսանյութում