Հայկ Մարությանի կարգադրությամբ Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 դպրոցում աուդիտ կանցկացվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 2-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոցում աուդիտ կանցկացվի։

Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 177-րդ կետով.

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի N 3704-Ա որոշման N 2 հավելվածի 38-րդ կետը՝ 2021 թվականի ապրիլի 5 մինչև 16-ը ներառյալ «Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացնել 2019-2021 թվականների հաշվետու ժամանակաշրջանի համակարգի գնահատման աուդիտ։

2. «Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հ.19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Ա.Ալեքսանյանին (խմբի ղեկավար) և առաջատար մասնագետ Լ.Մելիքսեթյանին:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել