Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը և արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագրերի ընթացքը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության աջակցությամբ Արցախում իրականացվող բնակարանաշինության, ենթակառուցվածքների վերականգնման հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել պատերազմի ընթացքում քաղաքացիների կրած շարժական և անշարժ գույքի վնասների փոխհատուցմանն առնչվող հարցերին:
Տեղի ունեցած առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: