Դիտարկվել է՝ Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի հանրային տրանսպորտը. ՔՏՀԱՏՄ

 ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ  մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի,  ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման և անվտանգության կանոնների պահպանման միջոցառման շրջանակում ապրիլի 8-ին հանրային տրանսպորտի նկատմամբ համատեղ  մշտադիտարկում և վերահսկողություն են իրականացրել Գեղարքունքիքի, Լոռու և Կոտայքի մարզերում։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում դիտարկվել են 18 տրանսպորտային միջոցներ՝ 2 միջմարզային միկրոավտոբուս և 16 տաքսի։  

Կազմվել է 5 արձանագրություն․ տաքսամոտորային տրանսպորտային միջոցներում բացակայել են ախտահանիչ միջոցները, վարորդն ու ուղևորները դիմակներ չեն կրել, տրանսպորտային մեքենայի  առջևի նստատեղին ուղևորներ են եղել։             Բացատրական աշխատանքների  արդյունքում ուղևորները տեղափոխվել են հետևի նստատեղեր։

Լոռու մարզում դիտարկումն արվել է Ալավերդի համայնքում՝ ներհամայնքային թիվ 3 և 5 երթուղիները, ներմարզային  Ալավերդի- Օձուն, Վանաձոր-Ալավերդի,  Ալավերդի-Վանաձոր, միջմարզային՝ Վանաձոր-Նոյեմբերյան, Ալավերդի-Երևան երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները։ Այստեղ առանց դիմակի ուղևորները մեքենաներից  իջեցվել են, իսկ վարորդները՝ նախազգուշացվել։

Կոտայքի մարզում  դիտարկվել է 25 կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց՝ 15-ը՝ ներմարզային, 10-ը՝ միջմարզային։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կազմվել է 7 արձանագրություն։ Դրանցից 3-ը եղել է վարորդների, 4-ը՝ուղևորների  կողմից դիմակ չկրելու վերաբերյալ։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել