Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ապրիլի 2-ին որոշում է ստորագրել՝ սահմանամերձ բնակավայրերի սահմանին, հարակից տարածքներում տնտեսական գործունեության սահմանանիշերը և տարածքների ճշգրտելու, ինքնապաշտպանության կազմակերպման նպատակով համայնքներին հանձնված զենքի, զինամթերքի պահպանման ու օգտագործման պայմաններն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Որոշման մեջ մասնավորապես ասված է.
«1. ստեղծել աշխատանքային խումբ՝ համաձայն հավելվածի
2. Աշխատանքային խմբի ղեկավար Կ. Ավանեսյանին՝
- մեկամսյա ժամկետում համապատասխան կառույցների ներգրավմամբ ճշգրտել մարզի սահմանամերձ բնակավայրերի սահմանին հարակից տարածքներում տնտեսական գործունեության սահմանանիշերը և տարածքները ուսումնասիրել ինքնապաշտպանության կազմակերպման նպատակով համայնքներին հանձնված զենքի, զինամթերքի պահպանման ու օգտագործման պայմանները, մեկշաբաթյա պարբերությամբ տեղեկացնել կատարված աշխատանքների մասին և ներկայացնել առաջարկություններ
- աշխատանքային խմբի աշխատանքներին ներգրավել Սյունիքի մարզի համայնքների սահամանամերձ բակավայրերի վարչական ղեկավարներին,
- ապահովել սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրազեկումը կատարված աշխատանքների մասին:
3. Մարզպետարանի գլխավոր քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը»,-նշվում է որոշման մեջ: