ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց 300․1 հոդվածի մասով։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, արդարացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ դադարեցնելով նրա նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»։