Արդեն 2․5, գրեթե 3 տարի է, ինչ Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմը արձանագրում է, որ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը կիրառության և որոշակիության, հետադարձության խնդիր ունի։
Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Մարտի 1-ի գործով ՔՕ 300․1 հոդվածի 1-ին մասով մեղադրյալների արդարացման որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
«Լրագրողական հետաքննություն սկսեք՝ ինչքան գումար է պետությունը ծախսել, դեռ գումարն եմ ասում, չեմ ասում՝ մարդուն ապօրինի կալանավորումը, 537 օր կալանքի տակ պահելու մասին, ինչքան գումար է հասարակությունը ծախսել․ դուք բոլորդ ամեն շաբաթ այստեղ էիք, մենք ամեն շաբաթ այստեղ էինք՝ քրեական գործընթաց, քրեադատավարական գործընթաց անցկացնելու համար, որը, ի սկզբանե բոլորին պարզ էր, որ ապօրինի է։
Դիմել են Սահմանադրական դատարն, կստանանք որոշումը, վերաորակման որևէ կառուցակարգ չկա, նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա»,-ասաց Արամ Օրբելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում