Ապրիլի 5-ին ժամը 20:40-ին Մարտունի քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում նռնակ են պայթեցրել: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։
Ոստիկանության շրջանային բաժնի պետ Ս. Դանիելյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 20:35-ի սահմաններում, Մարտունի քաղաքի 33-ամյա բնակիչ Ն. Ղ.-ն նռնակ է նետել Ա. Ա. -ի առանձնատան ուղղությամբ, որի արդյունքում այն պայթել և վնասել է տանիքն ու բաղնիքը:
Ն. Ղ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջանային բաժին:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: