«Հայփոստը» մուտք է գործում ավիացիոն բեռնափոխադրումների շուկա իր նոր՝ «Հայփոստ էյր» դուստր ընկերությամբ:
Այս մասին հայտնում են ընկերությունից։
«Հայփոստ էյր»-ը կունենա մի քանի օդանավ: Նախատեսվում է ներգրավել ավիացիոն ոլորտի առաջատար մասնագետներ: Ընկերությունը հնարավորություն կտա էականորեն բարելավել փոստային առաքումների գործընթացը, կրճատել միջազգային փոստի փոխադրման ժամկետները: