Սիրով և հավատով եմ վերադառնում իմ հարազատ ոլորտ․ Հայկ Չոբանյանը՝ նոր պաշտոնի մասին

Տավուշի արդեն նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը, ով նշանակվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը՝ հայտարարություն է տարածել որպես նախարար․

«Հարգելի բարեկամներ, պաշտոնապես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը:

Գիտելիքի և մարդկային ներուժի գերակայության, նրանց անսահման հնարավորությունների իմ մշտական համոզմունքը պետք է լինի բոլոր նախաձեռնություններիս ու գործողություններիս հիմքում։ Սիրով և հավատով եմ վերադառնում իմ հարազատ ոլորտ։

Համոզված եմ, որ այս հրաշալի, տաղանդավոր մարդկանց հետ, որոնցից շատերն իմ լավ բարեկամներն են, իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը։ Ի գործ»:

Հիշեցնենք, որ նախորդ գրառմամբ նա դիմել էր տավուշցիներին՝ նշելով, որ շարունակելու է Տավուշը պահել իր ուշադրության կենտրոնում։

«Տավուշի մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո փորձել եմ անել առավելագույնը՝ ոչ միայն ծրագրերի առաջխաղացման, այլև մարզի հեռանկարային զարգացման ծանրակշիռ հիմքեր դնելու համար։ Գործողություններում առաջնորդվել եմ ազնիվ, արդար, արժանապատիվ միջավայր ստեղծելու մղումով։ Հավատացեք, Տավուշը հաստատ կդառնա ապրելու, արարելու լավագույն վայրն աշխարհում»,-նշել էր նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել