Պատերազմից ժողովրդին ոչ օգուտ կա, ոչ շահ, ո՞վ է ուզում պատերազմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, 2016 թվականի քառօյա մարտական գործողություններից 5 տարի անց, Եռաբլուրում ասաց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ Ալիկ Աբաջյանը,- «Մնացածը՝ ում է ձեռք տալիս պատերազմ, ես չգիտեմ»։
Նրա խոսքով՝ Ռոբերտի հումորնեը մինչև հիմա ապրում են․ «Իրա ընկերներն են անում իր հումորները, մենք ենք անում, մենք ապրում ենք իր հումորներով, իր շարժուձևը մեր մեջ է, ուրիշ ձև չի լինում։ Ինքը մեր մեջ է։
Ռոբերտի քեռու որդու անունը Ռոբերտ են դրել ու միայն ինքը չի, շատ մարդկանցից եմ լսել, որ Ռոբերտի անունով են կոչում իրենց երեխեքին։ Հաճելի է, հպարտություն է, որ իմ երեխուն գնահատում են, ազգն է գնահատում։ Տա Աստված, որ ղեկավարությունն էլ ճիշտ ձևով գնահատի»,-ասաց հերոսի հայրը։
Ալիկ Աբաջյանը նշում է, որ Ապրիլյան պատերազմում հաղթել ենք։