Զինվորը կրակից անձրևի տակ կանգնած ամեն վայրկյան իր ծնողին հրաժեշտ տվեց ու առայսօր իր ծնողին չի գրկել․ զինվորների ծնողներ

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ժամկետային զինծառայողների ծնողները։ Նրանք պահանջում են, որ իրենց տղաներինմ ովքեր մասնակցել են Արցախյան երկրորդ պատերազմին, ժամկետից շուտ զորացրեն, քանի որ ֆիզիկական, հոգեբանական օգնության կարիք ունեն։

Զինվորների ծնողները հրաժարվում են մտնել կառավարություն, պահանջում են վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը դուրս գա, փոխանցի վարչապետի խոսքը։

Ծնողները պահանջում են զորացրել իրենց երեխաներին և վերջ։ «44 օր կռվել են, որ մինչև ծառայության վերջ մնան էնտե՞ղ», «Դուրս է գալիս, որ մենք 44 օր բղավեցինք՝ զինվոր, իսկ զինվորն էդ կրակից անձրևի տակ կանգնած, ամեն վայրկյան իր ծնողին հրաժեշտ տվեց ու առ այսօր իր ծնողին չի գրկել, էդպե՞ս ենք մենք վերաբերվում զինվորին, նրա բարոյահոգեբանական վիճակին էդպե՞ս ենք վերաբերվում»,-նշում են ծնողները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել