Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Ապրիլի 1-ին տեղի է ունեցել Վալերի Գերասիմովի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հեռախոսազրույցը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման և խաղաղապահ գործողության, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ներկա իրավիճակին ու հեռանկարներին առնչվող հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել