Հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն:

Աճյուններից մեկը Հադրութի շրջանից (նախնական տվյալներով Ուխտաձոր համայնքի տարածքից) հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները, մյուսը՝ հայտնաբերվել է Վարանդայի(Ֆիզուլի) շրջանից:

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Արցախյան վերջին պատերազմի զինադադարից հետո Արցախի փրկարար ջոկատները հայտնաբերել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանել են 1526 աճյուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել