Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն, այսօր ևս որոնողական աշխատանքներ կիրականացվեն

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինվորականների ու պահեստազորայինների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի(Ֆիզուլի) շրջաններում՝ 2 ջոկատով:

Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, գյուղական ու քաղաքային համայնքներում, դիրքային, լեռնային ու անտառային հատվածներում, Արցախի փրկարարները սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր, բոլոր ուղղություններում իրականացրել են փրկարար-որոնողական աշխատանքներ:
Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն:

Այժմ որոնումներն իրականացվում են ըստ անհրաժեշտության, պարտադիր տարածքին ծանոթ կամ ռազմական գործողություններին մասնակցած ուղեկցորդի մասնակցությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել