Որոշվել է ժամանակավորապես աշխատանքի չթույլատրել 19 աշխատակցի. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են.

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ 19 աշխատակցի ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշում:

 

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների կողմից այդ ընկերությունում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության:

Խախտումը վերցնելուց հետո նրանց աշխատանքի իրավունքը կվերականգնվի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել