Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգիրք և կից ներկայացված օրենքների» նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց։
Հարցը օրենսդիրին ներկայացնող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց․ «Ղեկավարվելով կանոնակարգի 83-րդ հոդվածի 3-րդ մասով, առաջարկում եմ Ազգային ժողովի որոշմամբ նախագիծը վերադարձնել կանոնակարգի 81-րդ հոդվածով նախատեսված գրավոր առաջարկների ներկաացման փուլ»։
Կողմ քվեարկեց 81, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 2 պատգամավոր։ Որոշումն ընդունվեց։