Գեղամ Ստեփանյանը առաջադրվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու

Մարտի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության Մարդու  իրավունքների  պաշտպանի թեկնածության և Ազգային Ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հարցը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովը։

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը այդ պաշտոնում առաջադրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար, գործադիր քարտուղար Գեղամ Գարիի Ստեփանյանի թեկնածությունը:

Նշվել է, որ թեկնածուն ունի համապատասխան մասնագիտական ու մարդկային որակներ:

Գեղամ Ստեփանյանը 2008- ին ընդունվել  ու 2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժինը:

2009-2011 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:

2014-2016թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և  քաղաքագիտություն»  մագիստրոսական ծրագրում:

2016թ. դեկտեմբերից մինչև 2020թ. մայիս աշխատել է Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:

Երեք կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը կդրվի լիագումար նիստի քվեարկությանը:

Նիստին մասնակցում էին ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել