«Այսօր ինչո՞ւ չեք խոսում այն մասին, որ բուհերում դասախոսների ծանրաբեռնվածությունը ավելացել է, աշխատավարձը պակասել է, ինչո՞ւ չեք խոսում այն մասին, որպես նախարար, որ կրթության ոլորտի սպասարկող գործառույթները նվազել են՝ Zoom-ով լեկցիա են կարդում, դասախոսը չի մտնում լսարան, չի տալիս ըստ ամենայնի գիտելիք, ուսանողը չի ընկալում դա, բայց ուսման վարձ եք բարձրացնում, դուք որպես նախարար, ընդհանրապես պրոֆեսորադասախոսական անձնակաղմի կյանքի որակի մասին մտածո՞ւմ եք: Ի՞նչ ռեկտորի նշանակում, ի՞նչ բան, սա մի փոքր խնդիր ա, դուք շատ ավելի կարևոր գործառույթներ ունեք»,-այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ՎԱհրամ Դումանյանին ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա ասաց, որ նախարարն է պատասխանատու նրա համար, որ դպրոցականները ներգրավում են քաղաքական ակցիաների մեջ:
Հիշեցնենք, որ 2-րդ ընթերցմամբ քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Մանրամասները՝ տեսանյութում