ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր՝ մարտի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց, թե ըստ իր ենթադրությունների ինչու Արցախից իրեն հեռացրին։
«Մի քանի ավանտյուրաներ, օպերացիներ փորձել են իրականացնել, ես իմ հնարավորության սահմաններում կանխել եմ, որովհետև գտել եմ ոչ նպատակահարմար և հրամանատարությունը լսել է ինձ և ինձ հանելուց ընդամենը մեկ օր հետո այդ օպերացիան պլանավորվում է և երկրի վարչապետը գնում է այնտեղ, բանավոր հաստատում պլանը և սկսում կիրառել, որի արդյունքում մենք կորցնում ենք մեր ամբողջ ռեզերվն ու հարավային դարպասն այլևս հնարավորություն, ուժեր չի ունենում մխրճված հակառակորդին կանգնեցնելու»,-ասաց Մովսես Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում