Սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

ՀՀ սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու: Նշենք, որ դիմումները վերաբերում են ՀՀ Քրեական Օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին։

Որոշման հրապարակման օրն այս պահին հայտնի չէ։ Գործի քննությունն անցել է գրավոր, չնայած որ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդել էր հարցը քննել բանավոր ընթացակարգով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել