Արարատ Միրզոյանը առաջարկեց վերացնել ռազմական դրությունը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ ելույթ ունեցավ և առաջարկեց վերացնել ռազմական դրությունը։ Նման նախագիծ է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

Ըստ նրա՝ հայտարարվել են արտահերթ ընտրությունների անցկացման մասին և ռազմական դրությունը պետք է վերացվի։

«Ես առաջարկում եմ բոլոր գործոնները հաշվի առնելով՝ ընդառաջել մեր խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը և կողմ քվեարկել այս նախագծին, հանենք ռազմական դրությունը գուցե հինգ օր կամ յոթ օր շուտ, քան իմաստ ուներ։ Բայց իրոք պատկերացնում եմ շահարկումները, եթե մենք վաղը առավոտյան դեմ քվեարկենք նախագծին, հինգ օր հետո ինքներս այս գործընթացը նախաձեռնենք։ Իմ առաջարկը հետևյալն է, որ վաղը առավոտյան քվեարկելիս կողմ դիրքորոշում արտահայտենք»,- ասաց Միրզոյանը։

Միրզոյանը առաջարկեց ընդառաջել խորհրդարանական ընդդիմությանը և «կողմ» քվեարկել առաջարկին։

Հիշեցնենք, որ Հայաստանում ռազմական դրություն է հայտարարվել սեպտեմբերի 27-ին, որը դեռևս չի չեղարկվել, փոխարենը կառավարությունը վերացրել է ռազմական դրության շրջանակներում գործող մի շարք սահմանափակումներ։ Մասնավորապես՝ չեղարկվել է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու, հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը, ինչպես նաև՝ Հայաստանի տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել