Գագիկ Սուրենյանը՝ ապրիլ ամսին սպասվող եղանակի մասին

Ապրիլ ամսին կանխատեսվում է, որ օդի միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի մոտ 1 աստիճանով կամ առանջին հատվածներում կլինի նորմայի սահմաններում, որն առանձնապես մեծ շեղում չէ։ Սա օդերևութաբանական առանձնահատկության արդյունքն  է՝ կապված Ռուսաստանի եվրոպական հատվածում ունեցած խիստ ցուրտ ձմռան հետ։ Տեղումները կանխատեսվում են նորմայից ավել։

Այս մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասաց մարտի 23-ին` մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ապրիլի տեղումների նորման բավականին մեծ է, կարելի է ասել մայիսից հետո 2-րդ խոնավ ամիսներից մեկն է և նորմայից ավել տեղումներ նշանակում է, որ ամսվա օրերի մեծ մասը հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ լինելու են տեղումներ»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել