Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի կազմը փոփոխության կարիք ունի, ինչն արձանագրվել է հանձնաժողովի վերջին նիստում։
Այս մասին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց Իրավաբան.net-ի հետ հարցազրույցում։
«Շատ էական էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի ծավալի հարցը և կարծում եմ, վարչապետի վերջին հրապարակային հայտարարությունից հետո, որով նաև կառավարման համակարգին անդրադառնալու խնդիրը չի բացառվում, մենք այդ ծավալի շուրջ նոր հանձնաժողովի կազմ կունենանք և հանձնաժողովը կշարունակի աշխատանքները։ Ինչ վերաբերում է դատական համակարգին առնչվող փոփոխություններին, կարելի է ասել, որ հայեցակարգը՝ դատական համակարգի փոփոխությունների, պատրաստ է և նոր ձևավորվող հանձնաժողովը սեղմ ժամկետներում պետք է ներկայացնի իր տեսլականը նոր Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների»,-նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է մեր այն դիտարկամը, թե հնարավոր է արդյոք երկու խումբ աշխատի առաջիկա փոփոխությունների կատարման համար, Բադասյանը նշեց․ «Մոտ ժամանակներս այդ հարցը կկարգավորենք, կունենանք նոր կազմը և աշխատանքները կազմակերպելու մեր մոտեցումները»։
Մանրամասները՝ տեսանյութում