Հայկ Մարությանի որոշմամբ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից

Մարտի 18-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն «Քաղաքաշինություն» փակ բաժնետիրական ընկերությունը տնօրենի ժամանակավոր նոր պաշտոնակատար ունի։

Որոշումներում մասնավորապես ասվում է․

«Հիմք ընդունելով Ա. Գևորգյանի դիմումը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասով՝

Արմեն Գևորգյանին՝ 2021 թվականի մարտի 18-ից ազատել «Քաղաքաշինություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»։

«Հիմք ընդունելով Ա. Ավագյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝

Արա Ավագյանին՝ 2021 թվականի մարտի 18-ից նշանակել «Քաղաքաշինություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել