ԱԺ-ն՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հանդիպել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Նշվել է, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

«Հաշվի առնելով նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումների ընթացքում կայացած քննարկումները՝ վարչապետն առաջարկել է Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել 2021թ. հունիսի 20-ին»,-նշված է ԱԺ հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել