Նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 15-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Տիգրան Մկրտչյանը հետ կանչվել է Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրի համաձայն, Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս):