Ցավով նշեմ, որ ունենք նոր տիպի կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ․ վարչապետը՝ Covid19-ի մասին

Մեկ օրում կորոնավիրուսի 700-ից ավելի դրական ախտորոշված դեպք է գրանցվել։

Այս մասին այսօր՝ կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցավով նշեմ, որ բավական երկարատև ընդմիջումից հետո մենք ունենք նոր տիպի կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ»,-նշեց նա։

Առողջապահությա նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց առկա իրավիճակը․ «Երեկ իրականացվել է 4285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը։ Ինչպես կանխատեսում էինք անցած շաբաթ՝ մենք ունենք բավական աճ հիվանդացության։ Այս պահին մեր ակտիվ դեպքերի թիվը 6772-ն է, որոնցից 901-ը՝ հոսպիտալացված են։ Մենք այս պահին ունենք ծավալված 9 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են կորոնավիրուսով հիվանդ պացիենտների։ Ներկայումս ազատ մոտ 100 մահճակալ ունեն։ Այս օրերին ևս շարունակում ենք ծավալման աշխատանքները՝ հընթացս տեսնելով աճի տեմպը, բայց ուզում եմ զգուշացնել, որ իհարկե մահճակալների թիվն անսպառ չէ և պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր հիվանդների թիվն ավել չլինի այն կարողություններից, որոնք մենք ունենք ու էլի չունենանք պացիենտներ, որ հիվանդ կլինեն, տանը կմնան ու հնարավորություն չեն ունենա հոսպիտալացվելու»։

Վարչապետը կոչ արեց հանրությանը առանձնահատուկ ուշադրություն դարձնել խնդրի վրա, պահել հակահամաճարակային կանոնները՝ նոր սահմանափակումներ չմտցնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել