Վարչապետը ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում առաջարկել է նշանակել Արտակ Դավթյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

2020 թվականի հունիսի 8-ին, ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն Արտակ Դավթյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

Ավելի ուշ՝ վարչապետի 2020 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ, Դավթյանը նշանակվել էր ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ Այս պաշտոնից ազատվել էր նոյեմբերի 11-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել