Ինչպես, ինչ ընթացակարգով կարող եք դիմել դեսպանատուն՝ Գերմանիա մեկնելու համար

Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից Իրավաբան.net-ը տեղեկանում է վիզայի համար դիմելու և վիզա ստանալու կարգի վերաբերյալ:

Կորոնավիրուսի պայմաններում կարևոր է իմանալ․

Երկիր մուտք գործելու համար գրանցվելու կարգը և կարանտինային դրույթները

Ռիսկի խմբի երկրներից /տարածաշրջաններից Գերմանիա մուտք գործելու համար գրանցվելու կարգի և կարանտինային դրույթների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ.

Գերմանիայի դաշնային առողջապահության նախարարության տեղեկությունները ռիսկի խմբի երկրներից, ինչպես նաև վարակի բարձր ցուցանիշ և վիրուսի տարբեր տեսակներ ունեցող երկրներից մուտքի վերաբերյալ կարող եք կարդալ այստեղ

Կովիդ-19-ի դեմ պայքարի նոր գործողություններ.

Նոյեմբերի 2-ից սկսած Դաշնության և երկրամասերի որոշման համաձայն հյուրանոցները և հյուրատները գիշերակաց կարող են առաջարկել միմիայն անհրաժեշտ ճամփորդությունների դեպքում: Զբոսաշրջային նպատակներով գիշերակացի տրամադրումը սկզբունքորեն այլևս չի թույլատրվում: Ուստի զբոսաշրջային նպատակով վիզայի տրամադրումը ևս հնարավոր կլինի միայն բացառիկ դեպքերում: Սույն կանոնակարգման կիրարկման համար իրավասու են դաշնային երկրամասերը: Տվյալ երկրամասից է կախված՝ արդյոք առանձին դեպքում ճամփորդությունը թույլատրելի է, թե ոչ: Հավելյալ տեղեկություններ (միայն գերմաներենով) կարող եք գտնել այստեղ.

1. Դիմումի ընթացքը

Վիզա տրվում է միայն, երբ նախատեսված ճամփորդությունը խիստ անհրաժեշտ է: Թե որ դեպքերում է ճամփորդությունը/Գերմանիա մուտք գործելը համարվում խիստ անհրաժեշտ, պարզաբանված է ԳԴՀ ներքին գործերի, քաղաքաշինության և հայրենիքի նախարարության կայքի „Coronavirus: Fragen und Antworten“ բաժնի „Reisebeschränkungen/Grenzkontrollen“ ենթաբաժնում (գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն):

2. Դիմում ներկայացնելու կարգը

Ներկայում չեն ընդունվում այնպիսի դիմումները, որոնք չեն մտնում բացառությունների որևէ խմբի մեջ:

Բոլոր դիմումները պետք է ներկայացվեն դեսպանության կայքում հրապարակված հուշաթերթիկների համաձայն և լինեն լիարժեք:

Ընտանիքի վերամիավորման դեպքում պահանջվող A1-լեզվի վկայականը կարող է ներկայացվել նաև վիզայի մշակման ընթացքում, սակայն վիզայի վերաբերյալ որոշումը կկայացվի միայն վկայականը ներկայացնելուց հետո: Դիմումատուներին խորհուրդ ենք տալիս պարբերաբար հետաքրքրվել կազմակերպվող լեզվական քննությունների անցկացման ժամկետների մասին: Գյոթե կենտրոնը վերսկսել է քննությունների անցկացումն ու առցանց դասընթացները:

A1 սերտիֆիկատները որպես կանոն ունեն մեկ տարվա վավերականություն: Եթե համավարակի պատճառով չեք հասցրել դիմել վիզայի համար, կամ տրամադրված վիզան չեք կարողացել օգտագործել, ամենավաղ մոդուլի տրման ամսաթվից 18 ամիսը չգերազանցած A1 սերտիֆիկատները կարող են ընդունվել, եթե գերմաներենի բավարար իմացությունը վիզայի համար դիմելու պահին դեռ պահպանված է:

Շենգենյան վիզա

Շենգենյան վիզայի համար կարելի է դիմել միայն Եվրամիության կողմից հաստատված բացառությունների դեպքում:

Դեսպանությունը, սակայն,  կովիդ-19-ի վերաբերյալ առողջապահական պահանջներից ելնելով, որոնք խիստ սահմանափակում են վիզայի մշակման հնարավորությունները, ներկայումս վիզայի հատուկ հերթագրման հնարավորություն չի տալիս հետևյալ ճամփորդական նպատակներով շենգենյան վիզայի դիմումների համար, օրինակ՝ գործնական ճամփորդությունների, համաժողովների կամ ցուցահանդես-տոնավաճառների, սպորտային մրցումների, ընտանիքի առաջին կամ երկրորդ կարգի անդամների՝ ծննդյան կամ հարսանիքի առիթներով այցերի դեպքում: Հատուկ հերթագրման հնարավորություն չի տրվում նաև չամուսնացած զույգերի կարճաժամկետ այցերի դեպքում:

Վիզայի հատուկ հերթագրում հնարավոր է հուղարկավորության (անհրաժեշտ է ներկայացնել հուղարկավորող մարմնի կողմից տրված տեղեկանք հուղարկավորման օրվա նշումով) դեպքում, ընտանիքի առաջին և երկրորդ կարգի անդամների ծանր հիվանդությունների դեպքում, եթե նրանց անհրաժեշտ է հրատապ աջակցություն (անհրաժեշտ է ներկայացնել Գերմանիայում բուժող բժշկի եզրակացությունը), կամ բուժման նպատակով մեկնելու դեպքում:

Հատված ԳԴՀ ներքին գործերի նախարարության «Հաճախ տրվող հարցեր» բաժնից. Ո՞ր դեպքում կարող եմ անհետաձգելի բուժման նպատակով մուտք գործել Գերմանիա:  

Անհետաձգելի բուժման հիմքով Գերմանիա թույլատրվում է մուտք գործել նաև կովիդ-19-ի համավարակի ժամանակ: Անհետաձգելի բուժման հիմք է, երբ բուժումը կարող է իրականացվել միայն Գերմանիայում կամ, համենայնդեպս, հայրենիքում չի կարող իրականացվել, կամ բուժումը արդեն մեկնարկել է Գերմանիայում, և երբ առանց բուժման կվտանգվի հիվանդի կյանքը, կամ նրա առողջությունը կկրի անդառնալի վնասներ: Այս հանգամանքները պետք է հավաստվեն Գերմանիայում բուժող բժշկի եզրակացությամբ:

Ճամփորդելիս պետք է ուշադրություն դարձնել Գերմանիայի տվյալ երկրամասում գործող կարանտինային դրույթներին և մուտք գործելու համար թվային գրանցման պարտավորությանը:

Մուտք գործել թույլատրվում է առավելագույնը երկու ուղեկցող անձանց ուղեկցությամբ:

Երևանում Գերմանիայի դեսպանության տեղեկատվությունը բժշկական հիմքով վիզայի դիմելու ընթացակարգի վերաբերյալ

Երևանում Գերմանիայի դեսպանությունը ընդունում է միայն մեկ ուղեկցող անձի դիմում, մանկահասակ երեխայի դեպքում երկու ծնողն էլ կարող են դիմել:

Եթե բուժումը Գերմանիայում դեռ չի սկսվել, հայկական հիվանդանոցը պետք է հավաստի, որ բուժումը Հայաստանում չի կարող իրականացվել առհասարակ  կամ կովիդ-19-ի կամ պատերազմի հետևանքով հիվանդանոցների գերծանրաբեռնվածության պատճառով, և որ առանց բուժման կվտանգվի հիվանդի կյանքը, կամ նրա առողջությունը կկրի անդառնալի վնասներ:

Անհետաձգելի բուժման նպատակով Գերմանիա մուտք գործելու համար տրվող բժշկական եզրակացության երկլեզու ձևաթուղթը/ Certification of entry for urgent medical reasons կարող եք գտնել այստեղ:
Ձեր գերմանական կլինիկան/հիվանդանոցը պետք է լրացնի այսձևաթուղթը
և ուղարկի Ձեզ, և Դուք այն պետք է կցեք Ձեր դիմումին:

Վիզայի դիմումի փաստաթղթերը պետք է ներկայացնել դեսպանության կայքում բժշկական վիզայի վերաբերյալ հուշաթերթիկի համաձայն: Խնդրում ենք դիմումին կցել նաև դեսպանության հետ ունեցած Ձեր էլեկտրոնային նամակագրությունը:

Հատուկ հերթագրումներ

Շենգենյան վիզայի համար հատուկ հերթագրման հնարավորություն կարող է ընձեռվել բացառիկ դեպքերում. ներկայում հերթագրման առցանց համակարգով հերթագրման հնարավորություն չկա: Ձեր էլեկտրոնային նամակ-հարցմանը կցեք նախատեսվող ճամփորդության հիմքերը: Հատուկ հերթագրում հնարավոր է միայն, եթե առկա են բոլոր պահանջվող փաստաթղթերը: Վիզայի վերաբերյալ որոշում կարող է կայացվել միայն լիարժեք դիմումի և պահանջվող փաստաթղթերի հիման վրա, անգամ եթե դա նշանակում է, որ Դուք պետք է հետաձգեք ճամփորդությունը մինչև բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելը:

Վիզա Շվեդիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի համար

Դեսպանությունը Ձեր ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքին, որ առանձին բացառություններով վիզայի դիմումներ կարող են ընդունվել միայն այն դեպքում, եթե լինի Հայաստանի համար իրավասու շվեդական (Մոսկվայում), բելգիական (Մոսկվայում) և լյուքսեմբուրգյան դեսպանությունների համաձայնությունը:

Ընդհանուր ցուցումներ Շենգենյան վիզայի վերաբերյալ

ԳԴՀ կառավարությունը կանոնավորապես քննում է ԵՄ մուտքի սահմանափակումների թուլացման և Շենգենյան վիզայով ԵՄ մուտք գործելու համար արվող բացառությունների ընդլայնման հնարավորությունները: Սահմանափակումները հնարավոր է թուլացնել սակայն յուրաքանչյուր առանձին երկրում կովիդ-19-ի իրավիճակից բխող առողջապահական ցուցումների հիման վրա: Դա նշանակում է, որ եթե որևէ երկրի համար արվում են լրացուցիչ բացառություններ, ուրեմն այդ երկրում կովիդ-19-ի վարակի ցուցանիշները նվազել են՝ ի տարբերություն այլ երկրների:

Վարակի ցուցանիշները Հայաստանում, ցավոք, շարունակում են բարձր մնալ, ինչը թույլ չի տալիս շարունակել սահմանափակումների թուլացումը: Դեսպանությունը պարտավորված է խստորեն հետևել առողջապահական ցուցումներին: Դա վերաբերում է մասնավորապես հիգիենիկ կանոններին և  դիմումատուների միջև հեռավորության ապահովմանը: Այս պահանջները ազդում են օրական սպասարկվող դիմումատուների քանակի վրա: Դեսպանությունը մշտապես քննում է իրավիճակը և փոփոխությունների դեպքում կթարմացնի կայքում հրապարակված տեղեկությունները:

Հերթագրում ազգային վիզայի համար

Վիզայի դիմում հանձնելու համար դիմումատուն կրկին պետք է սովորական եղանակով պայմանավորվածություն ամրագրի առցանց հերթագրման համակարգում:

Իրանի քաղաքացիներին խնդրում ենք պայմանավորվածություն ամրագրել բացառապես Իրանի քաղաքացիների համար նախատեսված հերթագրման ցուցակով: Այլ ցուցակներով ամրագրումները չեն ընդունվի:

Ուշադրություն. դեսպանության նախասրահում իրականացվում է ջերմաչափում: Ցելսիուսի սանդղակով 37,3°-ից բարձր ջերմություն ունենալու դեպքում Ձեզ չեն թույլատրի ներս մտնել:

Դուք պետք է նաև ախտահանեք Ձեր ձեռքերը և դիմակ դնեք:

Դեսպանությունը Ձեր ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքին, որ վիզան դեռևս չի նշանակում մուտք գործելու իրավունք: ԵՄ մուտք գործելու վերաբերյալ որոշումը կայացնում են սահմանապահ մարմինները և թռիչքի պատասխանատուները՝  առաջնորդվելով այդ պահին գործող մուտքի կարգավորումներով և առողջապահական հրամաններով։ Դեսպանությունը ազդեցություն չունի այդ հանգամանքների վրա։Դուք պետք է Ձեզ հետ ունենաք համապատասխան փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում նաև՝ թարգմանված:

Եթե նույնիսկ Դուք ունեք վավերական շենգենյան վիզա, օրինակ՝ մի քանի տարվա վավերականության, միևնույն է՝ Գերմանիա կարող եք մուտք գործել միայն այն դեպքում, եթե Ձեր ճամփորդության նպատակը մտնում է ԳԴՀ կառավարության հրապարակած մուտքի բացառությունների մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել