Դանակը հասել է ոսկորին․ զինվորականներն են միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Ներկայումս տեղի է ունեցել սահմանադրական մարմինների միջև վեճ․ Զինված ուժերը սահմանադրական մարմին է։
Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարարության առջև, ի պաշտպանություն Գլխավոր շտաբի պետի, կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով նշեց, որ հավաքին մասնակցում է որպես ՀՀ քաղաքացի։
Նա ներկայացրեց, թե ինչպես պետք է լուծվի վարչապետ-ԶՈՒ վեճը։
Արա Զոհրաբյանը նշեց, որ այժմ ՊՆ-ի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիները տրանսպորտային միջոցներով գնում են Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելու հանդիպում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Նրա խոսքով՝ եթե նախագահը չհամաձայնի հանդիպել, կշարժվեն դեպի նախագահի կեցավայր։
Մանրամասները՝ տեսանյութում