Վրաստանը բացում է օդային սահմանը Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիների համար: Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից` հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Նշված երկրների քաղաքացիները պարտավոր են Վրաստան մուտք գործելիս ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ, որն արվել է թռիչքից առաջ ոչ շուտ քան 72 ժամվա ընթացքում: Երկիր մուտք գործելու 3-րդ օրը իրենց հաշվին պետք է կրկնակի թեստավորվեն:
Հիշեցնենք` մարտի 1-ից նույն պայմաններով կարող են Վրաստան գալ նաև Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիները, ավելի վաղ օդային սահմանը բացվել էր Եվրամիության քաղաքացիների ու ռեզիդենտների համար:
Վրաստանի ցամաքային ու ծովային սահմաններն առաջվա պես փակ են զբոսաշրջիկների համար:
Փետրվարի 1-ին` գրեթե մեկ տարվա դադարից հետո Վրաստանը վերականգնեց կանոնավոր ավիահաղորդակցությունը:
Առանց որևէ պայմանի Վրաստան կարող են այցելել այն քաղաքացիները, որոնք կանցնեն կորոնավիրուսի պատվաստման ամբողջական կուրս: