Անճանաչելի դարձած զինծառայողների մասունքների ԴՆԹ փորձաքննությունները չեն դադարեցվել

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հերքել է լրատվականներից մեկի հրապարակումը․

«Yerevan Today լրատվականն այսօր «Ինքնությունը չպարզված զոհվածների մասունքները կամփոփվեն մեկ ընդհանուր գերեզմանում» վերտառությամբ հրապարակմամբ է հանդես եկել։ Նյութը կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե զոհերի նույնականացման գործընթացը դադարել է։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել Առողջապահության նախարարության հետ։ Գերատեսչությունից հայտնել են, որ անճանաչելի դարձած զինծառայողների նույնականացման համար ԴՆԹ փորձաքննությունները ընթանում են։ Գործընթացը չի դադարել։

Տեղեկությունը հերքել են նաև Կառավարությունից. «Եղբայրական գերեզմանատուն ստեղծելու մասին լուրը ևս չի համապատասխանում իրականությանը»»,-ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել