Նիկոլ Փաշինյանը հարցերին չի պատասխանում

Ազգային Ժողովում ընթանում է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը։

Ինչպես Էդմոն Մարուքյանը, այնպես էլ ԱԺ «Լուսավոր Հայաստան կուսակցություն» խմբակցության այլ ներկայացուցիչներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղել են մի քանի հարցեր, սակայն նա դրանց չի պատասխանում։

Ինչպես «Իսկանդերի», այնպես էլ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ վարչապետի բոլոր հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ է տալիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը պատասխանեց նաև վարչապետի հրաժարականի վերաբերյալ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։

Փոխվարչապետը նշել է, որ իրենք են որոշում, թե ով է պատասխանելու հարցին և դա պատգամավորներից կախված չէ։

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի համաձայն՝ գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին:

Հարցերից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին:

Հարցերը տրվում են ըստ հերթագրման հաջորդականության: Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում: Նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հարցին պատասխանելուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել