Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ անտառները կենցաղային մնացուկներով ու թափոններով աղտոտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ անտառները կենցաղային մնացուկներով և թափոններով աղտոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի (200.000 ՀՀ դրամ) չափով: