Արթուր Դավթյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ չի հրավիրվել․ հերքում

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հերքում է լուրը, թե Արթուր Դավթյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ է հրավիրվել։

«Տեղեկատվությունը, թե իբր ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ Վարչապետի մոտ է հրավիրվել ու ինչ-որ հարցեր են քննարկում, բացարձակ սուտ է:

ՀՀ գլխավոր դատախազը որևէ հանդիպման չի մասնակցում, հետևաբար նաև որևէ նման հարց չի քննարկել և չէր կարող քննարկել»,-նշել է Աբրահամյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել