Թափուր աշխատատեղ՝ նախարարությունում․ աշխատավարձը՝ 212 հազար դրամ

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարում է արտաքին մրցույթ՝ շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար։

Հիմնական աշխատավարձի չափ՝ երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը (212.309) դրամ։

Անձնական որակներ՝

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Հարցազրույցը կանցկացվի սույն թվականի մարտի 30-ին ժ․ 11:00։

Հարցազրույցի անցկացման վայր՝ Շրջակա միջավայրի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3 ):

Հարցազրույցի անցկացման ձևաչափ՝ Հարցարան, Աշխատանքային իրավիճակներ

Դիմելու ընթացակարգի և այլ մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել