Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն` գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը` առաջացնում են նախազգուշացում:
Բացի այդ, գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) նախատեսված է տուգանքի նշանակում:
Վերոնշյալ արարքները մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար նախատեսված են տուգանքներ` ավելի մեծ չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net