Նրանք Փաշինյանի կողմնակիցները չեն, հարուստների մոտ աշխատողներ են․ բողոքի ակցիայի մասնակից

«Հայրենիքի փրկության շարժումը» փակել է Բաղրամյան պողոտան: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նշում, որ չեն հեռանա, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել։

Իրավաբան․net-ին այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկն ասաց՝ կարծում է, որ պայքարի իրենց ընտրած ձևը շատ արդյունավետ է։

«Մենք փողոց փակելով երկիրը փոխեցինք 88-ին, էդ ժամանակ մենք այստեղ նստած էինք, քաղաքի միլպետն եկավ, ասաց՝ ես ձեզ հետ եմ, միայն թե բացեք փողոցը։

Գլխավոր շտաբի հայտարարությունը ուշ է, շատ ուշ է։ Իսկ Նիկոլ Փաշինյանինը իրա աջակիցները չեն, հարուստների մետ աշխատողներն են»,- նշեց բողոքի ակցիայի մասնակիցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել