Փաշինյանը թող կողմնորոշվի՝ ինքը վարչապետ է, թե ընդդիմադիր կուսակցության ղեկավար․ քաղաքացի

«Հայրենիքի փրկության շարժումը» փակել է Բաղրամյան պողոտան: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նշում, որ չեն հեռանա, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել։

Իրավաբան․net-ին այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկը պատմեց, թե ինչի համար է այժմ գտնվում Բաղրամյան պողոտայում։

«Ինչպես շատերը, ես էլ այստեղ եկել եմ, որպեսզի հասնենք վարչապետի աթոռին կպած և ոչ մի կերպ պոկվել չուզեցող անձնավորության հեռացմանը, որովհետև եթե իր ցանկացած նախկին երկու խոսք համեմատում ենք, հակասությունները պարզ են դառնում։ Շատերի նման, ովքեր այստեղ են, ես ևս կարծում եմ, որ մենք չենք կարող մեր արժանապատվությունը ցցածրացած երկար քայլել, մենք աշխարհին նայելու խնդիր ունենք, մենք հարաբերվելու խնդիր ունենք։ Նիկոլ Փաշինյանը թող հավասարակշռի ու հասկանա՝ ինքը վարչապե՞տ է, թե՞ ընդդիմադիր կուսակցության ղեկավար»,- նշեց քաղաքացին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել