Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով այսօ՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում Գեղամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե մի շարք բարձրաստիճան ոստիկաններ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հրապարակվել է հրաժարական պահանջող 30 բարձրաստիճան ոստիկանի անուն: Իրականում նրանք բոլորը նախկիններ են, հիմնականում մինչև 2016 թվականը ազատված:
Ոստիկանությունն ամուր կանգնած է իր ժողովրդի կողքին:
Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը Ազատության հրապարակից կարդացել էր ոստիկանների հայտարարությունը. «Մեր զորակցությունն ենք հայտնում բանակի հրամանատարական կազմին և միանում ենք հայրենիքի հանդեպ մտահոգությունից ծնված հայտարարությանը: Կոչ ենք անում ոստիկանության ծառայողներին չենթարկվել Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգներին, և ուժ չկիրառել ժողովրդի դեմ»: