Գարեգին Նժդեհի հրապարակում երթի վերջի մասին ազդարարելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի շարք հայտարարություններով․
- Նախագահը պետք է ստորագրի Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու մասին հրամանագիրը, կամ նա ինքը պետք է աշխատանքից ազատման դիմում գրի,
- Ժողովուրդը ինձ թույլ չտվեց արտահերթ ընտրություններ հայտարարել,
- Մենք ավարտում ենք բողոքի ակցիաները, ընդդիմության ուժերը նույնպես ավարտում են իր ակցիաները, և մենք խորհրդակցություններ ենք անցկացնում (ընտրությունների վերաբերյալ)։
Փաշինյանը հայտարարեց, որ հիմա գնում է կառավարություն, որտեղ մի քանի հանդիպում կանցկացնի․ «Վերջ թավիշին»։
Այնուհետև ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանը գրեց․ «Սիրելի հայրենակիցներ. մեր այսօրվա ակցիան ավարտված է: Շնորհակալություն մասնակցության համար: Նախորդ ուղիղ եթերի վերջում կարճ ելույթ եմ ունեցել, որտեղ ասել եմ եզրափակիչ ասելիքը: Վերջ թավիշին»: