Արցախյան պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին աջակցություն կտրամադրվի՝ նորից երեխա ունենալու համար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է փոփոխութոյւն կատարել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ։

Ներկայիս կարգավորմամբ նշված որոշմամբ սահմանված շահառուների խմբերում ներառված են` զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողները, որոնց նկատմամբ գործում են որոշակի սահմանափակումներ, մասնավորապես, անզավակ լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու պայմանները:

Մինչդեռ Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածներից ոչ բոլորն են հանդիսացել զինծառայող կամ պահեստազորային, իսկ նրանց ծնողները հիմնականում ունեն այլ զավակ (ներ) կամ նրանց մոր տարիքը գերազանցում է 42-ը, ինչը սահմանափակում է մեկ և ավելի զավակ ունեցող, 42 տարեկանից մեծ և զինծառայող չհանդիսացող զոհված անձանց ծնողների` պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայություններից օգտվելու հնարավորությունը:

«Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողների կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն տրամադրելու կարևորությունը, նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ, որի համար վերացվել են որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները, հնարավորություն տալով Արցախյան պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին` ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնելոգիաներով մատուցվող ծառայություններից:

Միաժամանակ, Որոշման N1 հավելվածի 10-րդ կետի երրորդ ենթակետում ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուների անապահովության միավորի շեմը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ (2020թ. փոփոխությամբ) սահմանված` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուներին ներկայացվող պահանջին, իսկ 22-րդ կետի երրորդ ենթակետը համապատասխանեցվել է N1 հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջին»,-նշվում է նախարարության հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել