«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Խուլյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ խոչընդոտվել է «Ազատության» աշխատանքը:
«Ակցիային մասնակից մի խումբ քաղաքացիներ հարձակվեցին «Ազատության» լրագրողի և օպերատոր վրա՝ ոտքերով հարվածներ հասցնելով և հնչեցնելով վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ՝ այդ թվում կանայք: Վնասվել է նաև տեսախցիկը»,-նշել է նա: