Նախագահի հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը հետ է կանչվել մի քանի երկրներում դեսպանի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 19-ին, հրամանագիր է ստորագրել, որում ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ հետ կանչել Հնդկաստանի Հանրապետությունում, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Հիշեցնեք, որ Արմեն Մարտիրոսյանը դեսպան էր նշանակվել 2018 թվականի օգոստոսի 24-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել