Քաղաքապետը համաձայնել է գրավադրել «Երևանտրանս» ընկերության շենք-շինությունները և հողամասը

Երևանի քաղաքապետ Հյակ Մարությանը փետրվարի 18-ին որոշում է ստորագրել, ըստ որի «Երևանտրանս» ՓԲԸ-ին համաձայնություն է տվել շենք-շինությունները և հողատարածքը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրելու համար։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է/

«Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածը, քաղաքացիական օրենսգրքի 228-րդ և 230-րդ հոդվածները, հաշվի առնելով «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 01.02.2021թ. հ.Մ-054 գրությունը.

1. Տալ համաձայնություն «Երևանտրանս» ՓԲԸ-ին՝ Թևոսյան փողոցի հ.5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող շենք-շինությունները և դրանցով ծանրաբեռնված 4.54214 հա հողամասը «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում գրավ դնելու համար։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա։ծ

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել