Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը հայտնում է.
«Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության խրամատում զոհվածներին.
Հայաստանի Հանրապետության նախագահի և Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով ինը արմավիրցի զինծառայողներ արժանացել են պետական պարգևների (հետմահու):
Խաչիկ Լևոնի Ավետիսյան – Մարտական ծառայության մեդալ
Շալիկո Վոլոդյայի Գևորգյան – Մարտական ծառայության մեդալ
Ակսեն Սերյոժայի Հարությունյան – Մարտական ծառայության մեդալ
Գուրգեն Գևորգի Մահտեսյան – Աիրության մեդալ
Գերասիմ Վարդանի Ահարոնյան – Մարտական ծառայության մեդալ
Ազիզ Սամվելի Աղաջանյան – Մարտական ծառայության մեդալ
Գրիգոր Վահրամի Ստեփանյան -Մարտական ծառայության մեդալ
Կարեն Խաչիկի Հայրապետյան – Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալ
Արթուր Միսակի Խաչատրյան – Մարտական ծառայության մեդալ
Արմավիրի զինկոմի տեղակալ փոխգնդապետ Սարգսյանի հետ զոհված զինծառայողների ծնողներին հանձնեցինք արմավիրցի հերոսների մեդալները:
Առաջիկայում արմավիրցի այլ զինծառայողներ ևս կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով»: