Այսօր՝ փետրվարի 13-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մտավ Կառավարական 3-րդ մասնաշենք։ Խորհրդակցության ողջ ընթացքում ոստիկանական մեծ թվով ուժեր շարունակում էին փակ պահել կառավարական 3-րդ շենքի հարակից այգին և փողոցները և թույլ չէին տալիս քաղաքացիներին անցնել այդ տարածքով:
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի և ոստիկանի միջև ընդհարում տեղի ունեցավ. «Իմ իրավունքը տեղաշարժվելու խոչընդոտում եք, ես ուշանում եմ աշխատանքից: Ես ձեր համար գնդակ չեմ, որ այնտեղից ուղեկցեն այստեղ, այստեղից այնտեղ: Ես գնում եմ աշխատանքի ՀՀ քաղաքացի եմ, դուք իմ աշխատանքի գնալու իրավունքը, իմ տեղաշարժվելու իրավունքը ոտնահարում եք»,- ասաց Մարգարիտ Եսայանը:
Մանրամասները՝ տեսանյութում